Նշանակումներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմեբրի 10-ի հրամանով` Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազի` հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:




Լրահոս