
Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք կոչված են կարգավորել հակամարտությունը: Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակը, որը պատասխանում է Ադրբեջանի շահերին և որը նա ճիշտ կհամարի»,-ասել է նա:
Թուրք դեսպանի խոսքով՝ Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում մինչև վերջ կաջակցի Ադրեջանին: