Թբիլիսիում ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանը. բանաձև է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հոբելյանական 25-րդ նստաշրջանը: Թբիլիսյան հռչակագրում ներառվել են Ղրիմի անեքսայի և Վրաստանի կոնֆլիկտի մասին բանաձևերը, փոխանցում է DW-ն:

ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է նշանակվել Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստին Մուտոնեն: 5-օրյա աշխատանքի արդյունքներով՝ ԵԱՀԿ անդամ երկրների պատգամավորները Թբիլիսյան հռչակագիր են ստորագրել:

Նշվում է, որ ռուսական պատվիրակությունը չի միացել հռչակագրին:

1news.az-ի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ և ողջունել ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը բանակցությունների ֆորմատի և մեխանիզմների հաստատման նպատակով, որոնք ուղղված են ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտությունների քաղաքական կարգավորմանը:




Լրահոս