
Այսօր Երևանի պետական լեզվագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը: Չինական ընկերության ֆինանսական օժանդակությամբ կենտրոնը հագեցված է ժամանակակից տեխնիկայով և գույքով:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման գործում մեծ ներդրում ունենալու համար ԵՊԼՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց Կենտրոնի բացմանը աջակցած Ջոննի Հոնին, Ճեն Յոնսիոնին և Ծինբո Սոնին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և այլ հյուրեր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: