Տավուշի Ակնաղբյուր գյուղի բնակիչը դուրս է եկել հանդամասից և չի վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին, ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված  Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետևից և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) շարունակել է ոտքով:

Ժամը 04.24-ից սկսվել է Ռ. Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս