ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, հանձնառու են կազմակերպելու ՀՀ և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ Սարգսյան-Ալիև հանդիպման օրը: