Խոշոր ավտովթար Սյունիքում. ժամկետային զինծառայողներ են վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ում «SATKO» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Ս.-ը (1997 թ.), Գ. Տ.-ը (1997 թ.), Ա. Մ.-ը (1997 թ.), Հ.Թ.-ը (1997 թ.), Հ. Զ.-ը (1996 թ.), Է. Գ.-ը (1997 թ.), Վ. Տ.-ը (1997 թ.), Վ. Վ.-ը (1997 թ.), Հ.Ա.-ը (1996 թ.), Ա. Գ.-ը (ծնվ.1997թ.) տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  սահմանազատել են պատահարի տարածքը:

shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Ըստ Գագիկ Շամշյանի բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են:

Բժշկական կենտրոնից ArmLur.am-ին հայտնեցին, որ  տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:




Լրահոս