​Kinder շոկոլադի մեջ քաղցկեղ առաջացնող նյութեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպառողների իրավունքների հարցով Foodwatch գերմանական կազմակերպությունը կոչ է արել արգելել Kinder շոկոլադի վաճառքը դրանում պարունակվող վնասակար նյութերի հայտնաբերումից հետո, գրում է «ՌԻԱ»-ն՝ հղում անելով կազմակերպության կայքին:

Կազմակերպության տվյալներով՝ Kinder-ի արտադրանքներում քաղցկեղ առաջացնող նյութեր կան:

Կազմակերպությունը փորձարկել է ընկերության 20 արտադրանք, և դրանցից երեքի մեջ վտանգավոր նյութեր հայտնաբերել:  «Այնուամենայնիվ, շոկոլադ արտադրողը հրաժարվում է իր արտադրանքը հանել վաճառքից՝ պարզաբանելով, որ ամեն ինչ օրինական է»,-հայտարարել է Foodwatch-ի ներկայացուցիչը:

2016թ. սկբզին նման սկանդալ էր առաջացել Mars-ի արտադրանքի շուրջ: Ընկերությունը հայտարարել էր, որ հետ է կանչում արտադրանքը աշխարհի 55 երկրներից այն բանից հետո, երբ դրանցում պլաստմասի կտորներ են հայտնաբերվել:




Լրահոս