ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ԴԱՍԱԼԻՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեր հարեւան, բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանում խուճապ էր, իրարանցում, նույնիսկ համացանցում լուրեր սպրդեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու հրամայականով: Պատճառն այն էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության անդամները հագել էին զինվորական համազգեստ ու ահել-ջահել գնացել կրակելու: Անգամ ժամանակին դասալիք եղած այսօրվա նախարարներն էին «կամուֆլյաժ» հագել: Թե ինչու էր վարչապետը նախարարներին մի քանի ժամով «բանակ տարել», դժվար է կռահել, համենայնդեպս պաշտոնապես չբացատրվեց: Բայց որ նա երեկ գնդացրից փորձեց կրակ արձակել, արդեն տպավորիչ էր: Լավ է, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ընթացավ, որովհետեւ տարիներ առաջ «Էքսպո» ցուցահանդեսի ժամանակ Տ. Սարգսյանը տրակտոր վարելու անհաջող փորձ արեց՝ բախվելով Մարզահամերգային համալիրի սյանը:




Լրահոս