7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։

2016 թվականի հուլիսի 04-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքում դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հետիոտն, 2009թ. ծնված տղա երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն:

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ: Վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս