
Դատարանը իսպանական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դատապարտել է 21-ամսյա ազատազրկման` հարկերի վճարումից խուսափելու համար: Նույն չափով ազատազրկվել է նաև Մեսսի հայրը, ով ևս անցնում է այդ գործով: Ֆուտբոլիստը նաև պետք է երկու մլն եվրոյի չափով տուգանք վճարի, իսկ նրա հայրը ևս 1.5 մլն եվրոյի չափով:
Միևնույն ժամանակ Մեսսին և նրա հայրը դժվար թե հայտնվեն բանտում: Համաձայն Իսպանիայի կանոնադրության` երկու տարուց պակաս դատապարտումը սովորաբար պայմանական է կատարվում: