ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ այս մասին Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է ՀՀ մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ: Ըստ այդմ, Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են եւ արդեն թոշակային տարիքի են մոտենում: Բայց Կ. Շահգալդյանի դեպքում հրաժարականն օրհասական է դարձել ոչ միայն 67 տարեկան լինելու պատճառով, այլ որ դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված է նաեւ Կոտայքի մարզպետարանը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնական կեղծիք եւ պաշտոնական դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ: Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետերը նոր են նշանակվել, բացահայտման հետ չեն առնչվում, Արարատի մարզպետը հրաժարական է տվել, մնացել է Կովալը:




Լրահոս