Ապարանում առաջին անգամ առատ տեղումները բացասական հետևանք են թողել. բնակիչները մարզպետարանի հետ հույսեր չեն կապում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել  են:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ջուրը սելավատարներից ավելի մեծ մասշտաբի է եղել՝ չի պահել. դուրս գալով` լցվել է տներն ու փողոցները:

Քաղաքապետը պարզաբանեց, որ ջրալցման պատճառը ջրի շատ ծավալն է, որի . «Ապարանը ցածրադիր վայրում է: Արագածի, Ծաղկունյաց լեռներից ամբողջ տեղերից ջուրը գալիս լցվում է էդ փոսի մեջ»:

Քաղաքապետն ընդգծեց, որ նման բան երբևէ չէր եղել, քանի որ այս տարվա չափ դեռ ոչ մի տարի անձրևներ չեն տեղացել:

«Դիմել ենք Արագածոտնի մարզպետարանին: Սակայն ջրերը քաշելու համար համապատասխան տեխնիկա չունեն: Այդ պատճառով դիմել ենք նաև փրկարարական ծառայությանը. տեսնենք կօգնեն, թե չէ»:

Վնասների մասին այս պահին ոչինչ մեր զրուցակիցը չկարողացավ ասել. դեռ հաշվառում չի կատարվել:

«Միայն կարող եմ ասել, որ բնակիչները լուրջ վնասներ են կրել, մոտավորապես 10 բնակարան է ջրալցվել»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս