Այսօր՝ հուլիսի 6-ին, նշվում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: 24 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Շատ քաղաքներում այդ օրը համբույրի մրցույթներ են անցկացվում:
Համբույրի հոգեբանությունն ու ֆիզիոլոգիան ուսումնասիրող գիտնականները համակարծիք են՝ համբուրվելը օգտակար է:
Համբույրը՝ որպես հարաբերությունների ռոմանտիկ տարր, գոյություն ունի բազմաթիվ մշակույթներում: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում միջինում մոտ 336 ժամ է ծախսում համբույրի վրա:
Այս տոնի կապակցությամբ՝ ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր համբույրի մասին:
Մարդկանց մեծամասնությունն առավել վառ հիշում է առաջին համբույրի, քան առաջին սեռական հարաբերության մասին:
Կենսաբանական տեսանկյունից՝ դիմացինի հետ ինֆորմացիայի առավել լայն փոխանակում է:
Համբույրը երկարացնում է կյանքը: Հետազոտությունների համաձայն, որոնք անցկացվել են 80-ական թթ., տղամարդիկ, ովքեր համբուրում են իրենց կանանց աշխատանքի գնալիս, ավելի քիչ են ավտովթարի ենթարկվում և առավել մեծ եկամուտ են ունենում, քան նրանք, ովքեր չեն համբուրվում:
Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում կան համայնքներ, որտեղ ընդունված չէ համբուրվելը: Իսկ Ամերիկայի որոշ նահանգներում հասարակական վայրերում նույնիսկ արգելված է:
Ֆիլեմաֆոբիա՝ վախ համբույրներից:
Համբույրն ամրապնդում է իմունիտետը: Երկար ժամանակ իջեցնում է սթրեսի հորմոնի մակարդակն ու օգնում պաշտպանված զգալ:
Մարդկանց երկու երրորդը թեթևակի թեքում են գլուխը, երբ համբուրվում են:
Ամենաերկար համբույրի համաշխարհային ռեկորդը պատկանում է թայլանդցի զույգին: 2013թ. զույգը 58 ժամ, 35 րոպե և 58 վայրկյան համբուրվել է:
Համբույրի ժամանակ գործում է դեմքի մոտ 146 մկան: Նման մարզումը կանխում է կնճիռների առաջացումը: Ինչպես նաև այրում 26 կալորիա:
Համբույրը հանում է լարվածությունը, իջեցնում սթրեսի մակարդակը: Ուղեղում էնդորֆիններ են առաջանում, որոնք ունակ են ուրախության զգացում առաջացնել և միևնույն ժամանակ նվազեցնել ցավը:
Գիտնականներն ապացուցել են, որ մեր ուղեղում հատուկ նեյրոններ կան, որոնք օգնում են մթության մեջ գտնել սիրած մարդու շուրթերը: