Կրեմլում ուշադիր հետևում են Աբխազիայում տիրող իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աբխազիայի իրավիճակը ուշադրության կենտրոնում է, և Կրեմլում բավականին ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում այնտեղ: Մենք իհարկե ցանկանում ենք տեսնել Աբխազիային որպես կայուն, զարգացող պետություն, որը սահմանակից է Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլում հույս ունեն, որ  բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական բանավեճերի և սահմանադրական ճանապարհով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սպուտնիկ Աբխազիա»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին Սուխումում կայացել է ընդդիմության ցույցը, որի ժամանակ ցուցարարները փորձել են գրոհել ՆԳՆ շենքը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ակցիայի ընթացքում 19 մարդ է տուժել: Ցուցարարները երկրի նախագահից պահանջում էին հետաձգել հուլիսի 10-ի արտահերթ նախագահական ընտրությունները:




Լրահոս