
Ձեռք ենք բերել Մխիթարյանին, մի ֆուտբոլիստի, ով լավագույնն է ճանաչվել Բունդեսլիգայում: Մեկ բան է, երբ լավագույնն ես ճանաչվում երկրպագուների կամ լրագրողների կարծիքով, այլ բան, երբ լավագույնն ես ֆուտբոլիստների՝ գործընկերներիդ կարծիքով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին նման դիտարկում է արել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Միկին հրաշալի ֆուտբոլիստ է: Նա հարձակվող չէ, բայց այդքան գոլեր է խփում: Իսկ մեծաթիվ գոլային փոխանցումները վկայում են, որ նա ստեղծագործ, թիմային ֆուտբոլիստ է: Դա շատ կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Նա արագ է թե՛ գնդակով, թե առանց դրա: Սա նույնպես շատ կարևոր հատկանիշ է»,-նշել է նա: