
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման մասին հուշագիր են ստորագրել, փոխանցում է «ՌԻԱ»-ն:
«Այսօրվա այցը երկկողմ հարաբերություններում հստակ արդյունքներ ունեցավ: Մասնավորապես, մենք կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման մասին»,-ասել է Վրաստանի վարչապետը:
ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 6-7-ը այցելում է Վրաստան և Ուկրաինա: Ուկրաինայում նա կհանդիպի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: