ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները»:

Սամվել Թադեւոսյան «Նյուզ»

Իբրեւ թե ներկա նկարագիրը հիացնում է բոլորիս, հիմա էլ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարը նոր նկարագրի անցկացման հնարավորություն է ուզում, որ ի՞նչ անի: Չէ՞ որ հերթական այդ անիմաստ գործընթացի վրա պետբյուջեից միջոցներ պետք է վատնվեն: Թեեւ գուցե ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի համար նորմալ է պետբյուջեի հաշվին սնվելը, «ատկատներ» ստանալը: Լավ, ասենք թե տրվեց նոր նկարագրի անցկացման հնարավորություն, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության ռազմավարական զարգացման առաջարկությունները, սակայն բնակարանային քաղաքականություն ունենալու համար նախ այդ բնակարաններում ապրողներ են պետք:




Լրահոս