«Ես չեմ ուզում վիրավորել, բայց նրա պատճառով մեր հարեւան պետությունները պիտի մտածեն՝ «էս չե՞ն հայերը»: Եվ դա արեց հենց Զարուհի Փոստանջյանը, նա ապացուցեց, որ հայ չէ, ես նույնիսկ չգիտեմ՝ նրա «Փոստանջյան» ազգանունը որտեղից»:
ՀՀԿ-ական կիսաօլիգարխ-պատգամավոր եւ համատեղության կարգով նաեւ Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը կարող է ընդհանրապես չանհանգստանալ, քանի որ մեր հարեւանները վաղուց արդեն մտածում են՝ «էս չե՞ն հայերը», ավելին, նույնիսկ այդ մասին արտահայտվում են իրենց լրատվամիջոցներով: Եվ դա արվում է հենց ՀՀԿ-ի ջանքերով: Իշխող կուսակցության վիճելի քաղաքականությունն անվրեպ չի մնացել նաեւ հարեւանների աչքից, եւ վերջիններս նկատել են, որ ՀՀ իշխանությունները գործում են սեփական ժողովրդի դեմ: Ա՛յ այս մասին պետք է մտածի Աղաբաբյանը, թե որքան «հայեր» կան իր կուսակցությունում: