ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ոչ մեկից չենք վախենում ու չենք ամաչում, որովհետեւ ճակատներս պարզ ա, ճիշտ ենք ապրում, մաքուր ենք ապրում: Եթե առած լինեի, խի՞ չէի ասի»:

Մհեր Սեդրակյան «Նյուզ»

Հետաքրքիր է, լրագրողի ծնոտը կոտրելու մասին սպառնալիքն է՞լ է մտնում «ճիշտ ապրելու» սկզբունքների մեջ կամ բենզալցակայանում դերասանին «ախպերս» բառի համար ծեծի ենթարկող աշխատակիցներ պահելը «մաքուր ապրելու» անհրաժեշտ նախապայմանների՞ց է: Ահա այսպես էլ մեր երկրում քրեաօլիգարխները, իշխանավորներն ու զանազան տարրերը ապրում են «ճիշտ ու մաքուր», իսկ շատերը նրանց «ճիշտ» ապրելակերպի պատճառով ապրում են շատ վատ եւ վախի մթնոլորտում: Դե իսկ Մհեր Սեդրակյանի ճակատը, բնականաբար, պետք է պարզ լինի, որովհետեւ ՀՀԿ-ական է, ումի՞ց վախենա. ինչ էլ անի, ՀՀԿ-ն իրեն կպահի:




Լրահոս