
Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում տեղացած հորդառատ անձրևները սելավի առաջացման պատճառ են դարձել: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Երվանդաշատ համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սելավը վերցրել է մեկ փողոց, վնասվել են ցանքատարածքներ:
Ինչպես նաև ջրալցվել են 3 ավտոտնակ և 4 անասնագոմ: Գյուղացիները դույլերով դուրս են հանել ջուրը. «Այսօր վնասների մասին չեմ կարող խոսել: Վաղն ամեն ինչ կուսումնասիրվի և կպարզվի».-նշեց համայնքի ղեկավարը:
Լիդա Եղիազարյան