
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի նիստով որոշվեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն:
Ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Հրաչիկի Մարուքյանը, ով ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայրն է։
Հավելենք, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը, իսկ Վանաձորի ներկա քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի առաջադրվելու։