
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Զրույցի ընթացքում քննարկվել է մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նախագահները քննարկել են նաև Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները: Այս ամենից բացի երկու երկրի առաջնորդներն ընդգծել են միջսիրիական խաղաղ գործընթացի վերականգնման կարևորությունը`ՄԱԿ-ի հովանու ներքո: