Քաղաքական «մետկա՞». ո՞ւմ էր պետք Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին երազող Շերիֆի «պայթած Նիվան». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, եւ նրա անվան հետ է կապվում մարտիմեկյան օպերացիան, որը պատգամավորական մանդատը վայր դնելուց վայրկյաններ առաջ ասել էր, որ երազում է  Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, այս փուլում ակտիվորեն ղեկավարում է ԲՀԿ տարածքայինների աշխատանքները` ԲՀԿ ապագա շտաբի պետի կարգավիճակով` հանձնաժողովների անդամներ նշանակել-հանելով:

Նա թեեւ լիքը թանկ մեքենաներ ունի, սակայն գողացվեց հատկապես 1000 դոլար արժողության «պայթած» «Նիվան»: «Այո, դա հաստատապես քաղաքական «մետկա» էր` ուղղված Շերիֆին, որն իր օրերում խնդիրներ ուներ շատերի, այդ թվում՝ նաեւ Գագիկ  Ծառուկյանի հետ, ինչի պատճառով ոչ միայն վայր դրեց պատգամավորական մանդատը, այլեւ մեկնեց Բելգիա՝ այնտեղ բիզնես անելու, չհաջողեց ու հետ եկավ, հիմա էլ շատ աշխույժ կուրացիա է անում ԲՀԿ-ում»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ասում էին` առողջական լուրջ խնդիրներ ունի։ «Չէ, այդքան էլ լուրջ չէին` տուբերկուլյոզ էր, բուժվեց»: Ո՞վ կարող էր նրա «Նիվայի» վրա աչք ունենալ: «Դժվար է ասել, խիստ օդիոզ ֆիգուր է, համենայնդեպս, Արտաշատի կողմերում էլ նա քիչ ընդդիմախոսներ չունի` սկսած ռեյտինգային ցուցակավորներից, մինչեւ քաղաքական մեծ խաղերում իր գերակտիվ պահվածքը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս