Հայաստանը նոր ճգնաժամի շեմին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսաներում ապրանքների գները կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հեղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել:

Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գինը, որն այս ընթացքում էժանացել է 2 դոլարով, և երեկ մեկ բարելի դիմաց հասավ 47 դոլարի: Ամսի 1-ից նվազում է նաև պղնձի գինը: Եթե մեկ շաբաթ առաջ պղնձի մեկ տոննան գնահատվում էր մոտ 4900 դոլար, ապա երեկ այն կազմեց ընդամենը 4755 դոլար: Այս երկու ապրանքների գների փոփոխություններն էլ ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Այս տատանումների խորքային պատճառները, ըստ վերլուծաբանների, բավականին վտանգավոր են:

Օրինակ՝  JPMorgan վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերից նավթի գները կսկսեն էականորեն նվազել, իսկ այլ վերլուծաբաններ, հաշվի առնելով ոսկու աննախադեպ թանկացումը և դրան զուգահեռ դոլարի արժևորումը, կանխատեսում են համաշխարհային նոր ճգնաժամ: Ինչպես ցույց է տալիս փորձը, դրանից ամենաշատը տուժած երկրների շարքում լինելու է Հայաստանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս