«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Համայակ Նազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա արդեն մոտ 4 տարի է՝ պաշտոնավարում է որպես գյուղապետ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Համայակ Նազարյանի հետ՝ պարզելու աշխատանքից ազատման պատճառները: Պարզվեց, որ վերջինս այլ՝ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք է գտել. «Իմ մասնագիտությամբ եմ աշխատելու:
Ես անասնաբույժ եմ եւ «Հիմնա Տավուշ» հիմնադրամում որպես տնօրեն եմ աշխատելու: Բնականաբար գյուղապետի աշխատավարձից երկու անգամ բարձր աշխատավարձով»,- պարզաբանեց Նազարյանը: Ինչեւէ, մեր հանրապետությունում նույնիսկ գյուղապետերն են դժգոհում ցածր աշխատավարձերից: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: