Մեկնարկել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը:

Հիշեցնենք` սույն գործով որպես մեղադրյալ են ներգրավվել մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը:

Նշենք, որ դատավարությանը ներկա էր նաև պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ նոր պաշտպան էր ներգրավվել՝ Գեղամ Հակոբյանը: Պաշտպանը ցանկություն հայտնեց ծանոթանալ գործի նյութերին: Նա խնդրեց մեկ ամիս ժամանակ տրամադրել, սակայն դատավորն առարկեց՝ ասելով, որ  գործին ներգրավված է մեկ այլ պաշտպան ևս՝ Կարեն Սարդարյանը, հետևաբար ողջամիտ չէ մեկ ամիս ժամանակ խնդրելը: Այդուհանդերձ դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 22-ին:

Ինչ վերաբերում է մյուս պաշտպանի բացակայությանը,  ապա նրա պաշտպանյալ Բաբելյանը դժվարացավ ասել՝ ինչու նա չի ներկայացել:  Նախագահողն այս հանգամանքն անհարգալից վերաբերմունք համարեց:

13617427_1058755527538995_643945198_n

13624849_1058760247538523_112185774_n

saaa

First hearings of Meri Margaryan's case took place at the Court of First Instance of Shengavit

First hearings of Meri Margaryan's case took place at the Court of First Instance of Shengavit




Լրահոս