
Վանաձորի բժշկական կենտրոնից հոկտեմբերի 12-ի երեկոյան ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա է մահացել, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը ՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն է:
Նյութն ամբողջությամբ՝ Shamshyan.com-ում