
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին նշեց, որ սոցիալական փաթեթների` հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումները շարունակվել են: Նա ասաց, որ այդ առումով Ֆինանսների նախարարին առաջարկել է ռադիկալ լուծում, ըստ որի՝ 2017-2019 թթ.-ի սոցփաթեթում թողնել միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը:
«Հարկ է ժամանակավոր կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Այսինքն` մենք առայժմ դա կասեցնում ենք»,- ասաց նա և էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայանցել կառավարության նիստին: