
Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ կրթական ոլորտին և կոչ արեց բազմաթիվ գործընթացներ թափանցիկ դարձնել:
Այս առնչությամբ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ տեսլականը վաղուց կա և վարչապետի մոտ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններով կփորձեն դրանք կյանքի կոչել:
Նախարարը խոսեց նաև դպրոցների, բուհերի քաղաքականացված և կոռումպացված լինելու և դրա դեմ պայքարելու մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: