Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է. Վահագն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի փոքր երկրների առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի թիմը՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ արդեն Վրաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը խոսեց իրենց մրցակիցների և ունեցած հնարավորությունների մասին: 

-Պարոն Հարությունյան, նախապատրաստական ի՞նչ շրջան եք անցել:

-Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը մինչև Եվրոպայի առաջանության C դիվիզիոնին մասնակցելն Երևանում 13 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Նաև ունեցան երկու ընկերական հանդիպումներ, որոնք օգնեցին նախապատրաստվել այս առաջնությանը: Մեր հավաքականի հիմնական կամզը՝  8 բասկետբոլիստներ, Երևանից են, իսկ 4-ը՝ հրավիրված են Սիրիայից և Ռուսաստանից: Վերջիններս արտասահմանում են խաղում և բավականին մեծ փորձ ունեն:

-Այս հավաքականը միասին աշխատելու փորձ ունեցե՞լ է:

-Այո, նախորդ տարի 16 տարեկանների Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդն էր: Նրանք փորձ ունեն միմյանց հետ խաղալու:

Բասկետբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի հետ:Որքանո՞վ եք տեղյակ նրանց խաղաոճին:

-Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք այս մրցաշարին, մրցում էինք հենց նրանց հետ: Ինչպես որ մենք գիտենք նրանց, նույնքան էլ նրանք են ծանոթ  մեր խաղաոճին: Բայց այն ժամանակ մենք 17 տարեկան էինք և չունեինք մեր 4 խաղացողներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անդորրայի հավաքականում ևս 4 նոր բասկետբոլիստներ են ավելացել: Սակայն դա մեզ մտածելու առիթ չի տալիս:

Ի՞նչ կասեք Ուելսի հավաքականի մասին, որի հետ երկրորդ հանդիպումն եքանցկացնելու:

-Քիչ առաջ հանդիպեցինք թիմին ճաշարանում: Մենք Ուելսի հավաքականի կեսին ծանոթ ենք: Նրանք ավելի բարձրահասակ խաղացող ունեն, նրանց միջին հասակը 1,75 սմ է: Ցավոք, չենք կարողանում ոչ մի տեսանյութ գտնել նրանց խաղերից, ինչպես նախորդ տարի էր: Անցած անգամ մենք հաղթեցինք նրանց 30 միավորի տարբերությամբ:

Պարոն Հարությունյան, եթե իրատես լինենք, ի՞նչ շանսեր ունենք այսառաջնությունում:

Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ ես պատահականություն չեմ հանարում այն, որ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս