Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու և թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կատարված սպանության փաստով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա երեխան մահացել է:
Ոստիկանությունը ճշտում է, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների այգու մոտից: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզում է, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր, ով սովորում էր Երևանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում և մինչև 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում: Հաշվի առնելով հանցագործության ծանր բնույթը, ողջ գիշեր ոստիկանների հետ է եղել նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, ողջ գիշեր ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժինների աշխատակիցները, քննչական խմբի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում իրացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տվյալներով լուսաբացին սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկում նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, քուրդ մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին:
Մանրամասները՝ shamshyan .com -ում