Ինչ միտում է տեսնում դատավորը ծննդկանի և երեխայի մահվան գործում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով դատավարությունը: Նիստը հետաձգվեց նոր պաշտպանի՝ Գեղամ Հակոբյանի՝ գործին ներգրավվելու պատճառով: Մեղադրյալ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանի նոր պաշտպանը մեկ ամիս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

«Ես ձգձգման միտում եմ տեսնում: Մեկ ամիս ժամանակ ձեզ չեմ տա: Անի Բաբելյանն ունի ևս մեկ պաշտպան` Կարեն Սարդարյանը, որը նյութերին ծանոթ է, հետևաբար, նա կարող է գալ, մինչև այդ ընթացքում դուք ծանոթանաք նյութերին»,- ասաց դատավորը:

3.

Ի դեպ, Բաբելյանի մյուս պաշտպանը՝ Կարեն Սարդարյանը, առանց պատճառաբանության չէր ներկայացել դատական նիստին, ինչը նախագահող դատավոր, դատարանի նախագահ Դավիթ Բալայանն անհարգալից վերաբերմունք համարեց:

Davit Balayan

Այդուհանդերձ, դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը:

Ինչպես հայտնի է, այս գործով նյութերը չորս անգամ ուղարկվել են նույն դատարան: Բանն այն է, որ դատարանի նախագահ Դավիթ Բալայանն այն հետ էր ուղարկում՝ պահանջելով քրեական գործում առկա թերությունները շտկել: Հիշեցնենք, որ հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին:

1

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:

3

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Բախշյանին և Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




Լրահոս