«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կենդանի եփել են խմբավորման անդամներին, ովքեր դասալքության են դիմել Իրաքի մարտերի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Իսլամական պետության» ներկայացուցիչները կենդանի եփել են իրենց 7 ծառայակիցներին՝ Էլ-Ֆալուջայում մարտերի ժամանակ դասալքության դիմելու համար»,-ասվում է Fox հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ դասալիքների ձեռքերն ու ոտքերը կապել են և նետել եռացող ջրով լի մեծ կաթսայի մեջ:
Հաղորդագրություններ են տարածվել նաև այն մասին, որ խմբավորման հրամանատարները գնդակահարել են իրենց 19 ենթականերին: