
Հուլիսի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: