Այսօր կառավարության շենքի դիմաց Կոնդ թաղամասի բնակիչները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են կառավարությունից վերադարձնել իրենց բնակարանները:
Բողոքողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 10 տարի է իրենց բնակարաններից հանել են, որպեսզի վերանորոգեն, բայց մինչև այսօր դեռ ոչ մի բան չեն արել: Բազմաթիվ անգամններ կոնդեցիները դիմել են կառավարությանը, երկրի նախագահին, սակայն ոչմի աջակցություն չեն ստացել նրանց կողմից:
Մեր զրուցակիցի փոխանցմամբ ՀՀ նախագահն իրենց վստահեցրել է, որ գործը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո:
«Մեզ մեր բնակարաններից ստիպողաբար, ստելով հանեցին, հիմա էլ փաստի առաջ ենք կանգնել, վարձով ինչքա՞ն կարող ենք ապրել: Արդեն 10 տարի է վարձով ենք ապրում: Ընտանիքս մեծացել է տղաներս ամուսնացել են, թոռներ ունենք: Այսպես ապրել այլևս չենք կարող: Վարձած բնակարանների համար վճարում են ընդամենը 60.000 դրամ, որով նորմալ բնակարան վարձել չենք կարող»:
Մանրամսները ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան , Նարեկ Սարգսյան