
Արդեն հայտնել էինք, որ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի նախագահի նստավայր ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Երթի մասնակիցները եկել էի պաստառներով, որոնց վրա գրված էին`«Ռեժի’մ, մենք բոլորս Ժիրայր ենք», «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Մենք ենք մեր հույսը», «Ոչինչ չունենք հանձնելու, բացի հող հանձնողներից»:
Երթն ընթացավ խաղաղ պայմաններում, մասնակիցները սուլոցներով անցան նաև Ազգային ժողովի կողքով, իսկ նախագահականի դիմաց նրանց էին սպասում նաև նաիրիրտցիները:
Երթի մասնակիցները ավարտեցին իրենց ակցիան և գնացին մասնակցելու Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սէֆիլայնի դատական նիստերին: