
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Բաքու: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետի խոսքով՝ օրակարգում երկկողմ համագործակցությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արբեջանական ԶԼՄ-ներն անհանգստություն էին հայտնել, որ Լավրովը հետաձգել է Բաքու այցը: