
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցանկացած պետության կառուցողական դերը ողջունվում է: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ հակամարտության կարգավորման հարցում տարբեր ձևաչափեր գոյություն ունեն. ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ադրբեջանի և Հայաստանի հետ ուղիղ երկխոսությունը, ինչպես նաև բարձր մակարդակով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Դրանք բոլորն արդյունավետ մեխանիզմներ են, և այդպիսով, հակամարտության կարգավորման հարցում ցանկացած պետության կառուցողական դերը ողջունվում է»,-ասել է Զախարովան: