
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պատգամավոր Իրինա Յարովայի հեղինակած հակաահաբեկչական օրենքների փաթեթը: Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փաթեթի հետ ստորագրվել է նաև կառավարությանն ուղղված հանձնարարությունների ցուցակը:
Յարովայի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի հեղինակած հակաահաբեկչական փաթեթը ենթադրում է ցմահ ազատազրկում՝ միջազգային ահաբեկչության համար, ահաբեկչության համար քրեական պատասխանատվություն՝ 14 տարեկանից, ինչպես նաև խոսակցությունների և նամակագրության պահպանման՝ կապի օպերատորների, մեսենջերների և սոցցանցերի պարտավորությունը: