Բնապահպանական պետական տեսչության հոկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել է 1.65 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
“Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Ճամբարակի անտառտնտեսություն”-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 975.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 361.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 17.2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 մլն դրամ գումար: