Հուլիսի 8-ին ռազմահայրենասիրական ոգով մանկական ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 8-ին, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում, ժամը 18:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Շենգավիթից» մանկական ծրագիրը:
Ժամը 18:00-ից այգում կմեկնարկի ռազմահայրենասիրական երգերի ու պարերի համերգային ծրագիրը՝ Շենգավիթի մշակութային կրթօջախների, երաժշտական ու արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում պուրակում տեղադրված նկարակալների առջև կերպարվեստի խմբակների սաները կստեղծագործեն օրվա խորագրի թեմայով:

Նշենք, որ «Երևանյան ամառ» ծրագրի հիմնական առաքելություններից է ամառային արձակուրդները մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանկական բոլոր միջոցառումներում ներգրավվում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների ու հատուկ խմբերի երեխաները:
Ի դեպ, «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում մանկական միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում:




Լրահոս