Ձեռք է բերվել «Անելիք» բանկի իրավաբանի սպանության աղմկալի տեսագրությունը. ինչու էր սպանվել երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անելիք» բանկի սպանված իրավաբանի գործն ուղարկվեց դատարան: Հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության հետ միասին նախաքննություն իրականացնող մարմինը նաեւ դատարան է ուղարկել «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ ստացված տեսանկարահանվող սարքերի տեսագրությունները, որտեղ, ամենայն հավանականությամբ, երեւում է, թե ինչպես են կրակում իրավաբանի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց 14 շենքի մոտ Աշտարակի բնակիչ Մկրտիչ Պողոսյանը հրազենից արձակած կրակոցով սպանել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանին: Մկրտիչ Պողոսյանը բանկի հետ պարտք ու պահանջի խնդիր էր ունեցել: Նշված քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ սպանված Հովհաննես Աթանյանի հայրը՝ Լեռնիկ Աթանյանը, եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս