Armenian text to speach

Հովհաննես Հովսեփյանը` Գագիկ Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչքանով ես տեղյակ եմ, տեղյակ եմ այն հրապարակումներից, որոնք եղել են, քանի որ տարատեսակ ինֆորմացիաներ կան, ես դրանց չեմ տիրապետում, քանի որ դրանք իմ լիազորություններից դուրս գործողություններ են: Անդրադառնալով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին հրապարակումներին և այն ԱԱԾ ուղարկելուն` նշեց ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

«Ես նաև ծանոթ եմ պարզաբանմանը, որ դա բիզնես գործունեության արդյունք է: Ես գիտեմ, որ իր տեղաները բիզնեսմեններ են, բայց, թե որքանով են դա նպաստել, չեմ կարող պատասխանել, քանի որ այդ ժամանակ ՊԵԿ-ում չեմ եղել: Ես այս ժամանակահատվածում չեմ տեսել որևէ մի արտառոց դեպք, որը նպաստել է իր տղաների հարստացմանը: Երբ որ ես ստանձնել եմ ՊԵԿ նախագահի պաշտոնը, դու չես սկսում աշխատել մարտի 1-ից սկսած», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը գրել էր, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը և Արտյոմը, 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսում: South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը, որտեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Հավելենք նաև, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքի մասին հրապարակումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս