
Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Sky Sports-ը հայտնում է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում 49-ամյա մասնագետի և «Լիվերպուլ»-ի ղեկավարության միջև:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»-ը գլխավորել է 2015 թվականի հոկտեմբեր ամսից: Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլ»-ը դուրս եկավ Եվրոպա Լիգայի և Անգլիայի գավաթի եզրափակիչ: