Նոր հրշեջ կետ` Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 12-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության ղեկավարության հետ աշխատանքային այցող եղավ Տավուշի մարզում: Այցելեց Դիլիջանի, Իջևանի, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատներ,անձամբ ստուգեց իրեն զեկուցածը` կատարված աշխատանքները: Հանդիպեց մարզպետ Արմեն Ղուլարյանին, ներկայացրեց իրավիճակը, և պայմանավորվեցին միավորել ուժերը մարզում հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: ԱԻ նախարարը մասնակցեց նաև մարզխորհրդի նիստին, հանդես եկավ զեկուցումով և պատասխանեց տավուշցիների հարցերին: Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻՆ կատարած աշխատանքները, մանրամասնելով նոր ծրագրերը: Մասնավորապես, Տավուշում նույնպես կստեղծվեն ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն:
Այնուհետ ԱԻ նախարարը մեկնեց Արծվաբերդ: Հեռավոր ու սահմանամերձ այս գյուղն արդեն իր հրշեջ կետը կունենա: Սա տեղական հնարավորությունների ու կարողությունների զարգացման, ապակենտրոնացման ու կամավորների ներգրավման ԱԻՆ նոր մոտեցումների դրսևորումն է: Համայնքը շենքային ու աշխատանքային պայմաններ է ստեղծում, ԱԻՆ-ը տալիս է հրշեջ-փրկարարական մեքենա, գույք, սարքավորումներ, աշխատակիցներ և ուսուցանում, պատրաստում տեղացիներին: Անվտանգության ու ապահովության զգացողություն, նոր աշխատատեղեր, հարգանք ու վստահություն պետության նկատմամբ:




Լրահոս