Պարզվում է`ողջ կյանքում հավկիթն ու կաթնամթերքը սխալ եք պահպանել. հետաքրքիր խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում է, որ ժամանակակից մարդու մոտ չեն կարող խնդիրներ առաջանալ մթերքները պահպանելու հետ կապված. դրեցիր ամբողջը սառնարանում, և այլևս ոչ մի բանի մասին անհանգստանալ պետք չէ: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է:

Բժիշկ Եվգենի Կոմարովսկին պատմել է, թե որն է հավկիթի և կաթնամթերքի պահպանման ճիշտ տարբերակը և որոնք են պահպանման գործընթացում արված ամենամեծ սխալները:

Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ պահվում է սառնարանում: Ստուգեք բոլոր մթերքները: Առողջության համար հատկապես կարևոր է հավկիթի ճիշտ պահպանումը:

Կաթ

Կաթը պետք է պահպանել  5 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Այդ պատճառով այն մի պահեք սառնարանի դռան վրա, քանի որ այնտեղ ոչ միայն ջերմաստիճանն ավելի բարձր է, քան այլ վայրերում, այլև ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս սենյակից տաքություն է հասնում: Եթե կաթը սառնարանում պահվում է մեկ շաբաթից ավել, ապա այն կարող եք հանգիստ դեն նետել:

Պանիրներ

Չոր և փաթեթավորված պանիրները կարող եք պահել երեքից չորս շաբաթ: Դրանք ջերմաստիճանի հանդեպ այդքան զգայուն չեն, այդ պատճառով դրանք կարող եք պահել ցանկացած հարմար տեղում:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը չի կարելի պահել մեկ շաբաթից ավելի: Ընդ որում` այն չի կարելի պահել սառնարանի դռան վրա, ավելի լավ է նրա համար տեղ ընտրեք միջին հատվածում:

Յոգուրտ

Եթե նույնիսկ յոգուրտի պահպանման ժամկետի ավարտին դեռ շատ ժամանակ կա, այն պետք է օգտագործել գնման պահից մեկ շաբաթվա ընթացքում: Այն ավելի լավ է պահել կաթնաշոռի կողքին:

Հավկիթներ

Դրանք պետք է պահել սառնարանի ամենասառը հատվածում, բայց ոչ դռան վրա: Հավկիթները կարող եք պահել երեք շաբաթից ոչ ավելի:

Հետևելով այս կանոններին, դուք ձեր ընտանիքին և ձեք կապահովագրեք փչացած սննդամթերք ուտելուց:




Լրահոս