
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը մերժել է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի գործով ադրբեջանական կառավարության բողոքը, փոխանցում է Turan-ը:
Այդպիսով, ՄԻԵԴ-ի որոշումն ուժի մեջ է մտել:
Մարտի 17-ին ՄԻԵԴ-ը 5.1, 5.3 և 5.4 հոդվածներով (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավուքն) ճանաչել էր Ռ.Ջաֆարովի իրավունքների խախտումը:
ՄԻԵԴ-ը նաև որոշում էր ընդունել չեղարկել ադրբեջանական դատարանների որոշումներն ու վերանայել Ջաֆարովի գործը: Ջաֆարովը ձերբակալվել էր 2014թ. օգոստոսի 2-ին: Հետագայում Բաքվի դատարանը նրան 6,5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղադրելով հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: