
«Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին, հավաք-երթ՝ «Էռնեկյան՝ հանցագործ» կարգախոսով վաղը Երևանում տեղի կունենա երթ, որը կազմակերպել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արգենտինայի իշխանություններին՝ իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով տեղի կունենա հավաք-երթ` Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն:
Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Ազգային ավիացիոն միավորումից ««Զվարթնոցի» ապամոնտաժումը դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին» վերտառությամբ բաց նամակ է ստացել: