
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հանդիպելու հնարավորություն է ունեցել Հանրապետության հրապարակում` էկունեմիկ արարողության ժամանակ: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Հռոմի Պապի այցելությունը գերագնահատելն անհնար է. այն բոլոր հնարավոր առումներով օգտակար է եղել:
«Հռոմի կաթոլիկների առաջնորդ լինելուց բացի, նաև պետության ղեկավար է և հանդես է գալիս պետության ղեկավարի դիրքերից` այս կամ այն հայտարարություններ անելու առումով: Նա խոսեց Ղարաբաղի հարցի, Հայոց ցեղասպանության մասին և նրա խոսքը շատ ազդեցիկ է», – հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Հռոմի Պապի` կաշառակերության դեպմ պայքարի մասին ելույթին` Մարտիրոսյանը նշեց, որ նրա բոլոր ելույթներն էլ մեծ կարևորություն ունեցան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան